«Մանթաշով գործարարների միությունը» եւ ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան առաջարկում են Հայաստանում ներդնել բիզնես օմբուդսմենի ինստիտուտը: Այս մասին ասված է նրանց կողմից Հայաստանի տնտեսական զարգացման պատասխանատու գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին ուղղված բաց նամակում: 23.09.2019 | 10:40 «Մանթաշով» միությունը՝ հանուն գործարար միջավայրի բարելավման Նամակում մասնավորապես ասված է. «Բիզնես օմբուդսմենի ինստիտուտը՝ 1. Բիզնեսի համար առաջացած խնդիրներին արագ արձագանքելու եւ օպերատիվ լուծումներ տալու հնարավորություն է՝ մեկ պատուհանի սկզբունքով: 2. Կարեւոր ինստիտուտ է դիմում-բողոքների հիման վրա խնդիրների վերլուծություն իրականացնելու, օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ հետադարձ կապ ապահովելու եւ խնդիրների ու խոչընդոտների պատճառների վերացման առաջարկներ ներկայացնելու գործառույթ իրականացնելու տեսանկյունից; 3. Որպես այլընտրանքային անկախ կարծիք, օրենսդիր եւ գործադիր մարմիններում կարող է պարբերաբար ներկայացնել զեկույց բիզնեսի խնդիրների մասին եւ առաջարկել համապատասխան լուծումներ, այդպիսով հնարավորինս սերտ համագործակցություն ապահովելով պետության եւ մասնավոր հատվածի միջեւ:Ինչպես վերը թվարկված մի քանի հիմնավորումները, այնպես էլ` համաշխարհային փորձը, գալիս են փաստելու, որ, որպես զարգացող տնտեսություն, ՀՀ-ում նման ինստիտուտի ներդրումը անհրաժեշտություն է»: Բաց նամակի հեղինակներն ընդգծում են, որ համակարգի ներդրումը բիզնեսի համար առաջացած խնդիրներին արագ արձագանքելու եւ օպերատիվ լուծումներ տալու հնարավորություն է՝ մեկ պատուհանի սկզբունքով:Նրանք առաջարկում են հնարավորինս սեղմ ժամանակահատվածում նախաձեռել «բիզնես օմբուդսմենի» ինստիտուտի ձեւավորման օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթաց եւ հայտնում իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու տվյալ նախագծի մշակմանն ու իրականացմանը:Նամակը ստորագրել են՝1. ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի նախագահ՝ Ռուբեն Օսիպյան2. «Մանթաշով» գործարարների միության անդամ կազմակերպություններ.«Eurofurnitura» կահույքի արտադրություն /«ԵՎՐՈՖՈՒՐՆԻՏՈՒՐԱ» ՍՊԸ/,«Ալտեք» եվրոպական դռների եւ պատուհանների արտադրություն /«ԱԼՏԵՔ» ՍՊԸ/,Monte Cristo Restaurant /«ԱԿՈՒՄԲ ՀԱՄԱԼԻՐ» ՍՊԸ/,Lady Zone մարզասրահների ցանց /«ՖՈՐՏՈՒՆԵ» ՍՊԸ/,«ՌԵՍՏԱՐՏ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերություն /«ՌԵՍՏԱՐՏԻՆՇՈՒՐԱՆՍ» ՍՊԸ/«Art Lunch» կաֆետերիաների ցանց / «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» ՍՊԸ/,«Makichyan Consulting» բիզնես ավտոմատացման համակարգեր /«ՄԱԿԻՉՅԱՆՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ/,«Q-Group» IT ծառայություններ /«ՍԻՍ ՄԵՆ» ՍՊԸ/,«Elite Plaza» Բիզնես կենտրոն /«ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» ՓԲԸ/,«Flexible Applications (FlexAp)» / «ՖԼԵՔՍԻԲԼ ԱՓԼԻՔԵՅՇՆ» ՓԲԸ/,«Scan City» բիզնեսի ավտոմատացման համակարգեր /«ՍԿԱՆ ՍԻԹԻ» ՍՊԸ/,«Չոր Մարքեթինգ», «ԴիջիԼաբ» մարքեթինգային ծառայություններ / «ԼԻԼԻԹԹԱԴեւՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» Ա/Ձ/,«Գենացվալե պանդոկ» ռեստորանների ցանց / «ՖԵՐԱԿՕ» ՍՊԸ /,«One Way Tour» տուրիստական ընկերություն / «ՄԱԹեւՈՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ»Ա/Ձ/,«Արարատ Տրանս» տրանսպորտային ընկերություն / «ԱՐԱՐԱՏ ՏՐԱՆՍ» ՍՊԸ /,«ԱԳԱԹ» Առեւտրի Կենտրոն / «ԱԳԱԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ /,«Տրոպիկա» ներմուծող ընկերություն /«ՏՐՈՊԻԿԱ» ՍՊԸ/,«Բայազետ» մսամթերքի արտադրություն / «ԲԱՅԱԶԵՏ 1» ՍՊԸ/,«ԷկոՎիլ» արեւային տեխնոլոգիաներ /«ԷԿՈՎԻԼ» ՍՊԸ /,«Mavi Armenia» բրենդի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում /«ՅԱՆՈՉԿԱ» ՍՊԸ/։ Tweet Դիտում՝ 5725