Հայբիզնեսբանկը բարելավել է «ABB-Հիփոթեք» վարկատեսակի պայմանները

03.10.2019 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ABB-Հիփոթեք
Հայբիզնեսբանկը տեղեկացնում է, որ բարելավել է «ABB-Հիփոթեք» վարկատեսակի պայմանները:

«Հայբիզնեսբանկի կողմից առաջարկվող անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման եւ գործող հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերն առանձնանում են իրենց մի շարք առավելություններով, որոնցից հիմնականներն են՝

- Անշարժ գույքի ձեռքբերման նպատակով վարկավորման հնարավորություն՝ 0% կանխավճարով,
- Առանց հավելյալ գանձումների՝ վարկի վերաֆինանսավորում այլ ֆինանսական կազմակերպություններից:

Հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ նման բարենպաստ պայմաններով հիփոթեքային վարկերի տրամադրումը հնարավորություն կտա հաճախորդներին կազմել հուսալի ապագայի հեռանկարներ՝ անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման հարցերում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:  
Դիտում՝ 3775

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW