SMM CREATHON՝ սոցիալական մեդիա մարքեթինգի նոր հարթակ Հայաստանում

03.10.2019 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#SMM CREATHON #Quick Start
Օգոստոսին Հայաստանում մեկնարկել է սոցիալական մեդիա մարքեթինգի նոր  հարթակ՝ SMM CREATHON:

Quick Start-ի եւ հայաստանյան ՏՏ ընկերություններից մեկի մարքեթինգի ղեկավար Հայկուհի Թանգյանի ստեղծած այս նոր հարթակի նպատակն է խաղային եւ մրցութային ֆորմատով զարգացնել սոցիալական մեդիայի համայնքի ստեղծարար ուժերը եւ խրախուսել կենտրոնանալ միայն որակյալ ու հետաքրքիր կոնտենտի ստեղծման վրա:

«Այսօր մենք կենտրոնանում ենք SMM-ի տեսության, գործիքների, վերջին թրենդների, թարմացումների, գովազդի, մետրիկայի վրա, սակայն հաճախ բաց ենք թողնում ամենակարեւորը՝ հենց կոնտենտը: SMM CREATHON-ը կհամախմբի սոցիալական մեդիա մարքեթինգի բոլոր սիրահարներին՝ սկսնակ, թե՝ փորձառու, եւ կօգնի ձեռք բերել նոր գիտելիքներ ու գտնել նոր մտքեր՝ հենց կոնտենտի վրա թիմային աշխատանքի ընթացքում»,- նշել է Հայկուհի Թանգյանը:

SMM CREATHON-ի 1-ին միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին: Ձեւավորված թիմերը եւ անհատները մրցել են իրար հետ՝ ստեղծելով կոնտենտ եւ հետաքրքիր լուծումներ՝ միայն սոցիալական մեդիայի համար: Մասնակիցները աշխատել են շուկայում գործող բրենդների համար, իսկ կատարված աշխատանքները գնահատվել են հենց բրենդների ներկայացուցիչների եւ սոցիալական մեդիայի ու բիզնես փորձագետների կողմից:

«SMM CREATHON-ի շնորհիվ մասնակիցներն ունեցել են նոր մտքեր ու մոտիվացիա` ստեղծելու էլ ավելի որակյալ ու հետաքրքիր գրառումներ, ինչպես նաեւ ստացել են անակնկալ նվերներ՝ Quick Start-ի եւ բրենդերի ներկայացուցիչների կողմից:

SMM CREATHON-ը կշարունակի հետաքրքիր եւ բացառիկ միջոցառումների շարքը՝ ընդգրկելով նոր ուղղություններ եւ ֆորմատներ: Նոյեմբերին կայանալիք SMM CREATHON-ի հաջորդ միջոցառումը կհամախմբի եւ կմոտիվացնի տարբեր նախադրյալներով ստեղծագործ մարդկանց՝ գալ, մրցել եւ ստեղծել հետաքրքիր SMM կոնտենտ: Quick Start-ում վստահ են, որ տարբեր ոլորտների, մասնագիտությունների եւ հմտությունների միքսը կբերի գեղեցիկ, ոչ ստանդարտ, ստեղծարար լուծումների, իսկ Quick Start-ի գործընկեր ընկերությունները հնարավորություն կունենան հենց տեղում ընտրելու սոցիալական մեդիա մարքեթինգի իրենց ապագա մասնագետին՝ գործնականում գնահատելով վերջինիս աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում:

Quick Start-ը նախագիծ է, որը կապող օղակ է նոր աշխատանք փնտրողների եւ գործատու ընկերությունների միջեւ: Նախագծի շրջանակում մի կողմից վերապատրաստվում են որակյալ մասնագետներ՝ օգտագործելով տարբեր գործիքներ (դասընթացների շարք, թեստավորում, վարպետության դասեր, գործնական այցելություն տարբեր ընկերություններ եւ այլն), իսկ մյուս կողմից՝ Quick Start-ը համագործակցում է տարբեր ընկերությունների հետ, որոնք կարող են ընտրել իրենց ապագա աշխատակիցներին ծրագրի լավագույն մասնակիցների բազայից:
Դիտում՝ 2743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW