ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է Mastercard-ի հետ ակցիայի եզրափակիչ փուլը
02.10.2019 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Մրցանակների հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել բանկի Գլխամասային գրասենյակում, հրավիրված էին ակցիայի 183 ակտիվ մասնակիցները, որոնք, ակցիայի պայմանների համաձայն, կայքից ինքնուրույն ընտրել էին մրցանակներ: Ընդհանուր առմամբ, ակցիայի 3 փուլերի ընթացքում մրցանակ է ստացել 270 քարտապան:
Բազմաթիվ մրցանակներից հաճախորդներին հանձնվել են 8 հատ iPhone X, 7 հատ iPad, 7 հատ Apple Watch, 1 հատ Multi Wellness Fitness Center մարզական ակումբի 1 տարվա անդամակցության քարտ, 30 հատ Canyon Powerbank, 10 հատ Mary Perfume-ի հավաստագիր, Cascade Royal ռեստորանում 2 անձի համար ընթրիքի 15 հավաստագիր, Pandora-ից զարդեր եւ այլ արժեքավոր նվերներ:
#անկանխիկմարաթոն ակցիան տեւել է 3 ամիս. այն մեկնարկել էր 15.06.2019թ. եւ ընթացել մինչեւ 15.09.2019թ. ներառյալ:
Նախորդ տարվա համեմատ գրանցվել է անկանխիկ շրջանառության 30% աճ: Ինտերնետային միջավայրում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 10% աճ, որն էլ այս տարի կազմում է անկանխիկ գործարքների ընդհանուր շրջանառության ավելի քան 30%-ը: Զբոսաշրջության՝ ժամանցի կազմակերպման ոլորտում իրականացվել է անկանխիկ գործարքների մոտավորապես 15%-ը, 14%-ը՝ սուպերմարկետներում, իսկ ռեստորաններում եւ զվարճանքի կենտրոններում` մոտ 10%-ը:
«Այս բոլոր ցուցանիշները վկայում են հաճախորդների մեծ հետաքրքրվածության, անկանխիկ վճարումների ավելացման եւ շուկայում պայմանների բարելավման դրական դինամիկայի մասին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է մոտիվացնել իր հաճախորդներին եւ առաջարկել նրանց ամենաշահավետ ակցիաները, որոնք նպաստում են Հայաստանում անկանխիկ վճարումների աճին»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: