ԵԱՏՄ երեւանյան նիստը՝ «առանձնահատուկ, աննախադեպ միջոցառում»
02.10.2019 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն





«Նախեւառաջ, մեր միության նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվեց միջազգային ֆորում: Դա նորամուծություն էր մեր կազմակերպության համար:
Երկրորդ, այսօրվա նիստում մենք հատուկ հյուրեր ունեինք. մենք ուրախ էինք ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին եւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար:
Երրորդ, այսօրվա հանդիպումը նշանավորվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք առեւտրատնտեսական համագործակցության նոր հորիզոններ են բացում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ տեխնոլոգիապես ամենազարգացած եւ առաջատար տնտեսություններից մեկի հետ, ինչպիսին Սինգապուրն է»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ նշել է.
«Մեզ հաջողվեց համաձայնեցնել Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը, եւ այստեղ կարեւոր է, որ այս հայեցակարգը մշակել են 5 երկրների Կենտրոնական բանկերը, որոնք կլինեն մեր պայմանավորվածությունների անմիջական իրականացնողները: Այս հայեցակարգի հիման վրա, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, կմշակվի հայեցակարգի իրականացման ճանապարհային քարտեզներ, որպեսզի 2025թ. մեր միության շուկաներում արդեն կյանքի կոչվեն բոլոր ֆինանսական ծառայությունների մասով ազատությունները:»
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն էլ ասել է, որ ԵԱՏՄ-ի հետ կնքած Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կխորացնի միության երկրների եւ Սինգապուրի միջեւ տնտեսական կապերը:
«Սինգապուրի եւ Միության երկրների միջեւ առեւտրաշրջանառության մակարդակն այսօր կազմում է ընդամենը $6,5 մլն: Դա շատ փոքր ցուցանիշ է, եւ այսօր ստորագրված Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը շոշափելի առավելություն կտա՝ միմյանց ավելի խորությամբ ընկալելու, ավելի արդյունավետ փոխգործակցություն զարգացնելու համար»,- ասել է Լի Սյեն Լունը:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: