Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ արժութային շուկայում վերջին սպեկուլյացիաների հեղինակները կենթարկվեն պատասխանատվության

26.12.2007 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 26 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ արժութային շուկայում վերջին սպեկուլյացիաների հեղինակները կենթարկվեն պատասխանատվության:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին նախագահի մամլո ծառայությունում, Ռոբերտ Քոչարյանն այդ մասին ասել է դեկտեմբերի 25-ին գործարարների հետ հանդիպմանը` մեկնաբանելով մի քանի օր տեւած ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի կտրուկ տատանումները:

ՀՀ նախագահը նշել է, որ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ “շուտով պարզ կլինի, թե ովքեր են եղել այդ սպեկուլյացիայի հեղինակները”:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը խոսել է Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալի աճի մասին` նշելով տոկոսադրուքների իջեցումն ու մարման ժամկետների երկարացումը: Նախագահի խոսքերով, դա զգալիորեն աշխուժացրել է նաեւ անշարժ գույքի շուկան:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6379

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW