Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ ելնելով Հայաստանի հետ ունեցած ներուժից՝ ապրանքաշրջանառությունը ոչ մեծ է, թեեւ այն կարող էր ընդհանրապես չլինել: «Ե՛վ ձեզ մոտ, եւ՛ մեզ մոտ շատերը կարծում էին՝ դե լավ, չենք համագործակցի, Երեւանը կհամագործակցի շրջապատող պետությունների հետ, բայց մենք այն ժամանակ ասեցինք՝ ոչ, պետք է աստիճանաբար հարաբերություններ կառուցել: Եվ այսօր՝ արդեն Ձեր վարչապետ դառնալուց հետո, ես նայեցի տվյալները՝ 140% ապրանքաշրջանառության աճ ունենք: Շատ լավ տեմպ է: Մենք ճանապարհներ գտանք, հատկապես երբ մտանք ԵԱՏՄ, եւ ես Ձեզ պետք է հավաստիացնեմ, որ այսուհետ եւս այդպես կլինի: Մենք կաջակցենք ձեզ, ձեր բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր են մեր ձեռնարկությունները, մենք կգանք Հայաստան, համատեղ ձեռնարկություններ կստեղծենք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:Բելառուսի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվել: «Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միեւնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, եւ Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Tweet Դիտում՝ 1260