Ուզբեկստանի ԿԲ եւ առեւտրային բանկերի պատվիրակությունն այցելել է IDBank
30.09.2019 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank


Բանկում նշել են, որ այցի նպատակը ֆինանսական համակարգի հայաստանյան փորձն ուսումնասիրելն է։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Ուզբեկստանի բանկային համակարգի ներկայացուցիչներին հետաքրքրում է հայաստանյան փորձը, քանի որ ՀՀ բանկային համակարգն ամենազարգացածներից մեկն է տարածաշրջանում։
«Որպես հայաստանյան բանկային համակարգում 30-ամյա պատմություն ունեցող՝ միաժամանակ հաջողությամբ ռեբրենդինգ իրականացրած բանկ, Ուզբեկստանի մեր գործընկերների համար մեծ հետաքրքրություն էր ներկայացնում IDBank-ի փորձը՝ հաշվի առնելով, որ բանկը ժամանակին համընթաց քայլելով՝ հաճախորդներին առաջարկում է ժամանակակից, նորարար պրոդուկտներ՝ միաժամանակ արդիականացնելով մասնաճյուղային ցանցն ու ապահովելով ավանդական սպասարկման բարձր մակարդակ»,- ասել է Մհեր Աբրահամյանը։
Ուզբեկստանի բանկային համակարգի ներկայացուցիչները, խոսելով այցի նպատակների մասին, շեշտել են իրենց հետաքրքրությունը մանրածախ ոլորտում, այցելել են նաեւ բանկի մասնաճյուղեր եւ հետեւել աշխատանքների կազմակերպմանը։
«Զարգացման ծրագրերի, ուղիների ու հեռանկարների, մանրածախ ոլորտում գրանցած հաջողությունների, մասնաճյուղային ցանցի արդիականացման ու նորացման մասին հյուրերին պատմել են պատասխանատուները։
Փորձի փոխանակումը երկուստեք արդյունավետ են համարել»,- ամփոփել են բանկում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: