Նոր հնարավորություններ՝ Հայաստան-Սինգապուր բիզնես կապերի համար

30.09.2019 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լի Սյեն Լուն #Սինգապուր #Նիկոլ Փաշինյան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն ասել է, որ Հայաստանը համախոհ եւ կարեւոր գործընկեր է Սինգապուրի համար Եվրասիական տնտեսական միությունում։

«Առաջին հայացքից մեր երկրները շատ տարբեր են. երկուսն էլ աշխարհագրական մեծ հեռավորության վրա են, մեկը կղզի պետություն է, մեկը դեպի ծով ելք չունի, երկուսն էլ տարբեր ճանապարհներով են գնացել դեպի անկախություն, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ որպես փոքրիկ պետություններ, որոնք ձգտում են դարպաս ծառայել մեր տարածաշրջաններում։ Երկուսս էլ կարեւորում ենք ազատ եւ բաց առեւտուրը, երկուսս էլ կարեւորում ենք բազմակողմ միջազգային օրակարգը, եւ երկուսս էլ կրում ենք իրավունքի գերիշխանության արժեքները միջազգային հարթակներում։ Այս իմաստով երկուսս էլ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի Ազատ առեւտրի մասին համաձայնագրի կարեւոր ջատագովներ ենք»,- հայտարարել է Սինգապուրի վարչապետը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով:

Հոկտեմբերի 1-ին Սինգապուրը եւ Հայաստանը ստորագրելու են ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների համաձայնագիր։


Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նմանօրինակ այցերը եւ շփումները միջոց են փոխադարձաբար պոտենցիալ ներդրողների ուշադրությունը հրավիրելու համար:

«Կառավարությունները չեն կարող բիզնեսներին թելադրել, պարտադրել որեւէ տեղ ներդրում կատարել, կառավարությունների դերն է` անել առավելագույնը, որ փոխադարձաբար ներդրումները լինեն ձեռնտու: Մենք պետք է խոսենք կրկնակի հարկումը բացառելու մասին։ Մենք այս նոր պայմանագրով, որը դեռ պետք է ստորագրվի, ապա վավերացվի, բացարձակապես նոր հնարավորություններ ենք ստեղծում եւ՛ Սինգապուրի, եւ՛ Հայաստանի բիզնեսի, եւ՛ նաեւ Եվրասիական տնտեսական միության տարածքի բիզնեսի համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Դիտում՝ 1836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW