ԵԱՏՄ-ից Սինգապուր արտահանումները կազատվեն մաքսատուրքից
26.09.2019 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.dwf.law/

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս համաձայնագրով Հայաստանից արտահանումը դեպի Սինգապուր ամբողջությամբ ազատվում է մաքսատուրքերից:
Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկուստեք նոր շուկաների բացահայտմանը:
«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 12 229 ապրանքատեսակից 4858-ի դեպքում նախատեսվում է կիրառել 0% մաքսատուրքի դրույքաչափ, 597 ապրանքների մասով մաքսատուրքերի դրույքաչափը կիջեցվի 0-ի երեք տարի հետո, 2340 ապրանքատեսակների մասով` 5 տարի հետո, իսկ 2201 ապրանքների մասով մաքսատուրքը կիջեցվի 0-ի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 7 տարի անց, եւս 716 ապրանքի մասով` 10 տարի հետո»,- մանրամասնել է նախարարը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան գործարարներին հորդորել է մանրամասն ուսումնասիրել համաձայնագրերը՝ արդյունավետ գործունեություն իրականացնելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: