«Կամուրջ» վարկային կազմակերպությունում ձեւավորվել է նոր Խորհուրդ

27.09.2019 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ
«Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի Հոգաբարձուների Խորհրդի նիստում ձեւավորվել է «Կամուրջ» վարկային կազմակերպության նոր Խորհուրդը:

Կազմակերպությունում նշել են, որ Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Պողոսյանը, իսկ անդամներ՝ Հրայր Սահակյանը եւ Հարություն Հովհաննիսյանը:

««Կամուրջ» վարկային կազմակերպությունը Հայաստանի ֆինանսական դաշտում առանձնանում է իր ուրույն դիրքով եւ առաքելությամբ: «Կամուրջ»-ն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես աջակցել է գերփոքր եւ փոքր ձեռներեցությամբ զբաղվող անձանց, վարկավորել մանր ֆերմերային տնտեսություններին եւ բիզնեսին»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ «մեր նպատակն է՝ դառնալ Հայաստանի առաջատար միկրոֆինանսական կազմակերպություն, վարկավորել գերփոքր եւ փոքր ձեռնարկություններին եւ ապահովել կայուն եւ երկարաժամկետ զարգացում գյուղական եւ քաղաքային բիզնեսի համար»:

«Հաշվի առնելով «Կամուրջ»-ի բազմամյա փորձը եւ ընկերության որդեգրած ճիշտ ռազմավարությունը` վստահ եմ, որ միացյալ ուժերով մենք կկարողանանք հասնել նշված նշաձողին, քանի որ Հայաստանի ապագան կայուն եւ զարգացող փոքր եւ միջին ձեռնարկատիրությունն է»,- հավելել է Գագիկ Պողոսյանը:
Դիտում՝ 6813
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW