Երեւան, 25 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2007 թ. չորրորդ եռամսյակի գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին են ԿԲ մամլո ծառայությունում, չորրորդ եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 46.9, տնտեսական ակտիվության ինդեքսը` 54.4, իսկ սպառողների վստահության ինդեքսը` 48.6: Ինդեքսները հաշվարկվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 844 կազմակերպություններում, ինչպես նաեւ Երեւանի եւ հանրապետության մարզերի 2961 տնային տնտեսություններում անցկացված հարցումների օգնությամբ: 50-ից բարձր արժեքը ցույց է տալիս դիտարկվող երևույթի դրական միտում, 50-ից ցածր արժեքը` բացասական միտում, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշին, ստացվում են վերջնական ինդեքսները, որոնք 2007 թ. չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատությամբ կազմել են. գործարար միջավայրի ինդեքս` 92.1%, տնտեսական ակտիվության ինդեքսª 84.3%, սպառողների վստահության ինդեքս` 96.5%: 2007 թ. երրորդ եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը կազմել էր 50.9, տնտեսական ակտիվության ինդեքսը` 69.2, իսկ սպառողների վստահության ինդեքսը` 52.4: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5624