Փաշինյանը ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական ոլորտի գրավչությունը

24.09.2019 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սինոփսիս» ընկերության գրասենյակում հանդիպել է Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող հայազգի մասնագետների հետ։

«Մենք տեխնոլոգիական ոլորտը հայտարարել ենք առաջնահերթություն մեր կառավարության համար՝ նաեւ զուգահեռ ունենալով զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, ինտենսիվ կամ արդյունաբերական գյուղատնտեսությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը տեխնոլոգիական ոլորտի համար գրավիչ դարձնելու համար մի շարք փոփոխություններ են իրականացվել, այդ թվում՝ եկամտային հարկի 23 տոկոս համահարթեցումը։


«Մենք հիմա ունենք, այսպես ասած, 3-հարկանի եկամտային հարկ՝ մինչեւ 150 000 դրամ աշխատավարձերը հարկվում էին 23 տոկոս եկամտային հարկով, մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձերը հարկվում էին 28 տոկոս եկամտային հարկով եւ 2 մլն դրամից ավելի աշխատավարձերը հարկվում էին 36 տոկոսով։ Հասկանալի է, որ 23 տոկոսից բարձր հարկվող ամենահիշարժան ոլորտներից մեկը ՏՏ ոլորտն է, որովհետեւ այնտեղ աշխատավարձերը 500 000 դրամ եւ ավելի բարձր են։

Սա նշանակում է, որ մենք այդ ոլորտի համար եկամտային հարկը, եթե վերին առաստաղից հաշվարկենք, 13 տոկոսով նվազեցնում ենք»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա խոսել է նաեւ ստարտափերի մասին օրենսդրության փոփոխության մասին՝ հայտնելով, որ Հայաստանում հիմնադրված նոր գրանցված տեխնոլոգիական ընկերությունները մինչեւ 2023 թվականն ազատված կլինեն հարկերից, եւ այդ ընթացքում իրենք արդեն եկամտային հարկն աշխատողների համար կվճարեն 10 տոկոս:
Դիտում՝ 1201
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW