Այսօր Երեւանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը:ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ միջոցառմանը մասնակցել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:«ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ժամանակին ներդրումը կօգնի խթանել ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք առաջնահերթ ոլորտների վրա, ինչպիսիք են՝ կայուն էներգետիկա եւ փոխկապակցվածություն, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորում, կայուն գյուղատնտեսություն, գյուղական ձեռնարկատերեր եւ ագրոբիզնես, կայուն զարգացող քաղաքներ եւ թվային տեխնոլոգիաներ՝ զարգացման համար»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Նա հավելել է, որ ԵՄ Արտաքին ներդրումային պլանն ուղղված է ներառական աճի խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ կայուն տնտեսական զարգացմանը: Tweet Դիտում՝ 1878