Հայաստանի պատմության թանգարանին նվիրված արծաթե հուշադրամ է թողարկվել

19.09.2019 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի պատմության թանգարան #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

ԿԲ-ում նշել են, որ Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է 1919-ին:

Թանգարանի առաջին տնօրենը հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանն էր:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են նմուշներ ՀՊԹ հավաքածուից՝ «Խմբաքանդակ՝ մարտակառքով» (Ք.ա.XV-XIV դդ., Լոռի բերդ, բրոնզ, № 2728-12),«Քարայծի արձանիկ» (Ք.ա.XIII-XII դդ., Արթիկ, բրոնզ, № 2173-553), «Քառանիվ կառք» (Ք.ա.XV-XIV դդ., Լճաշեն, փայտ, № 2009-609), «Կաշվե ոտնաման» (Ք.ա.XXXVI դ., Արենի-1 քարանձավային համալիր, տեղամաս 3, Պղնձաքարի դար, № 3194), «Զարդաթիթեղ առյուծի պատկերով» (Ք.ա.VII դ., Կարմիր բլուր, բրոնզ, № 2783-193):

Դարձերեսին ՀՊԹ շենքն է (ճարտարապետներ` Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան) եւ պատկերանիշը, հայկական զարդանախշ:

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33,6 գ:

Տպաքանակը 500 հատ է, հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել հուշադրամները ԿԲ «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

Ձեռք բերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:
Դիտում՝ 9425
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW