Սեպտեմբերի 21-ին Երեւան-Գյումրի գնացքների չվացուցակները կփոխվեն

19.09.2019 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#էլեկտրագնացք #Հարավկովկասյան երկաթուղի
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտնում է, որ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են կատարվել սեպտեմբերի 21-ի Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:

Մասնավորապես, №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է 09:15-ին (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երեւան՝ 22:40):


№102/103 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝ 12:10), իսկ հակառակ ուղղությամբ՝ 22:40-ին (ժամանումը Երեւան՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 0:50):

Երեւան-Գյումրի-Երեւան մերձքաղաքային էլեկտրագնացքները սեպտեմբերի 21-ին կաշխատեն հետեւյալ կարգով՝

- Երեւանից գնացքները կմեկնեն ժամը 7:55 եւ 12:00՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:06 եւ 15:11:

- Գյումրիից Երեւան գնացքները կուղեւորվեն սեպտեմբերի 21-ին, ժամը 7:45 ու 21:40 եւ սեպտեմբերի 22-ին, ժամը 0:00-ին ու 0:30-ին՝ Երեւան ժամանելով համապատասխանաբար 10:57-ին, 0:10-ին, 2:25-ին եւ 3:00-ին:

ՀԿԵ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:
Դիտում՝ 2474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW