Սեպտեմբերի 20-ից էլեկտրագնացքների երթեւեկության կարգը կփոխվի

18.09.2019 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրագնացք #Հարավկովկասյան երկաթուղի
Ուղեւորների հոսքի ավելացման եւ մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ սեպտեմբերի 20-ից փոխվում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների երթեւեկության կարգը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են, որ №100/101 եւ 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ Երեւանից մեկնելով 9:15-ին եւ 10:30-ին, իսկ Գյումրիից՝ 19:40-ին եւ 21:05-ին:

Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետեւյալ կարգով՝

- Երեւանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55-ին, 14:25-ին ու 18:25-ին՝ ժամանելով Գյումրի համապատասխանաբար 11:03-ին , 17:30-ին ու 21:50-ին:

- Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45-ին, 11:55-ին ու 18:15-ին՝ Երեւան ժամանելով 10:57-ին, 15:05-ին ու 21:23-ին համապատասխանաբար:  
Դիտում՝ 2154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai