Moody’s-ը բարձրացրել է Հայէկոնոմբանկի վարկանիշը
16.09.2019 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայէկոնոմբանկ

Հայէկոնոմբանկում նշել են, որ համաձայն կազմակերպության հաղորդագրության՝ վարկանիշի բարձրացմանը խթանել է տնտեսական աճի հիմնական ուղղությունների դիվերսիֆիկացիան զուգորդված կայունացնող մակրոտնտեսական քաղաքականության շարունակականությամբ:
Հայէկոնոմբանկը վարկանշվում է Moody's-ի կողմից՝ սկսած 2007-ից, իսկ օրեր առաջ վերջինս բարձրացրեց նաեւ բանկի տեղական արժույթով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝ նախկին B2-ի փոխարեն սահմանելով B1՝ կայուն հեռանկարով՝ որպես բանկային մակրոհամակարգի եւ բանկի վճարունակության ցուցանիշների բարելավման գնահատական եւ երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշը՝ B1-ի փոխարեն սահմանելով Ba3:
Որպես բանկի հիմնական առավելություն՝ Moody's-ն իր վերջին զեկույցում, մասնավորապես, առանձնացնում է բանկի (1) առողջ վարկային պորտֆելն ու խնդրահարույց վարկերի ցածր մակարդակը, (2) բարելավված շահութաբերությունը (զուտ շահույթի եւ նյութական ակտիվների հարաբերակցությունը 2019թ-ի առաջին կիսամյակում 2018 թվականի համեմատ աճել է՝ 0,8%-ից 1,2%, (3) կապիտալի եւ իրացվելիության բավարար մակարդակը:
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: