ՖԻՆՔԱ-ն ֆինանսական գրագիտության օրեր է անցկացրել
16.09.2019 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՖԻՆՔԱ






«ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի առաքելությունն է հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը` օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ ու նոր աշխատատեղեր եւ բարձրացնել իրենց կենսամակարդակը: Ընկերությունը վստահ է, որ արժանապատիվ կենսամակարդակի ձեւավորման հարցում մարդկանց ֆինանսական գրագիտությունն անկյունաքարային դեր է կատարում»,- ասված է հաղորդագրությունում:
Այս տարի ՖԻՆՔԱ-ի նախաձեռնությամբ հանրապետության 40 դպրոցների շուրջ 800 աշակերտներ ուրախ խաղային մթնոլորտում սովորեցին, թե ինչպես ճիշտ կառավարել անձնական բյուջեն, կատարել խելամիտ գնումներ, կայացնել պատասխանատու ֆինանսական որոշումներ եւ խնայողություններ անել: Այս ամենը հնարավոր դարձավ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Բյուջետիկ» թիմային խաղի միջոցով, որը նախատեսված է հատուկ միջին դասարանների աշակերտների համար:
«Շատ կարեւոր է, որ ֆինանսական գիտելիքները հասանելի լինեն այն պահից, երբ մարդիկ սկսում են գործ ունենալ գումարի հետ, այսինքն՝ վաղ տարիքից: Ահա թե ինչու երեխաների ֆինանսական կրթությունը մշտապես ՖԻՆՔԱ-ի ուշադրության կենտրոնում է: Կրթելով այսօրվա երեխաներին՝ մենք կերտում են վաղվա առավել գիտակից եւ ֆինանսապես գրագետ սերունդը, որը պատասխանատու եւ խելամիտ որոշումների շնորհիվ կունենա կյանքի առավել բարձր որակ»,- նշել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
«Արժեքավոր գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ խաղի մասնակից բոլոր աշակերտները ստացան վերամշակված թղթից պատրաստված նոթատետրեր եւ գրիչներ, որպես շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի խորհրդանիշ»,- ամփոփել են ընկերությունում:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: