Կոնվերս Բանկն ու MasterCard-ը հերթական ակցիան են գործարկել

16.09.2019 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #MasterCard
Կոնվերս Բանկը, MasterCard վճարահաշվարկային համակարգի հետ գործակցությամբ, հայտարարում է հերթական լոյալության ակցիայի մեկնարկը:

Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում, Կոնվերս Բանկի MasterCard քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ եւ կուտակելով «Կախարդական» միավորներ, հնարավորություն կունենան ստանալ սահմանված մրցանակներից մեկը:

«2019թ. տարեսկզբից Կոնվերս Բանկը հանդես է եկել հաճախորդների խրախուսման մոտ մեկ տասնյակ ակցիաներով, որոնց շրջանակում բանկի քարտապաններն օգտվել են գումարի հետվերադարձի հնարավորությունից, իսկ առավել հաջողակները՝ ստացել արժեքավոր նվերներ:

Մասնավորապես, անկանխիկ գործարքների խրախուսման ակցիաներից մեկի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդներից երեքը ստացել է Շրի Լանկայում հանգստանալու, իսկ մեկ ուրիշի շրջանակում տասը հաճախորդ՝ եվրոպական տասը քաղաքից մեկում հանգստանալու հնարավորություն: Ըստ որում, ուղեգիրներից յուրաքանչյուրը նախատեսված է եղել երկու անձի համար»,- ասել են Կոնվերս Բանկում:

Գործարկված նոր ակցիայի գլխավոր մրցանակը եւս ուղեգիր է՝ այս անգամ Փարիզի Դիսնեյլենդ՝ նախատեսված ընտանիքի համար: Այն կստանա անկանխիկ գնումների արդյունքում առավելագույն քանակի Կախարդական միավորներ հավաքած հաճախորդը: Ակցիայի ամենաակտիվ 4 այլ մասնակիցներ եւս կստանան մրցանակներ՝ ընտանեկան հանգստի կազմակերպման համար:

Միաժամանակ, ակցիայի շրջանակում բանկն առաջարկում է օգտվել եւս մեկ հնարավորությունից: Սեպտեմբերի 15- դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում բանկի պոտենցիալ եւ գործող հաճախորդները կարող են նոր Մաստերքարդ վճարային քարտեր ստանալ ՝գործողության ամբողջ ընթացքում սպասարկման վճարի՝ 50% զեղչ գնով:

Ակցիայի մանրամասները եւ «Կախարդական» միավորների կուտակման կարգը հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 8523
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW