Հայաստանի ԿԲ-ն ԵԱՏՄ-ին նվիրված հուշադրամ է թողարկել

12.09.2019 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ԿԲ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը:

ԿԲ-ում նշել են, որ հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33,6 գ, քանակը՝ 500 հատ:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ին:

ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը:

Հոբելյանական 2019-ը նշանավորվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյա եւ եվրասիական ինտեգրման գաղափարի սկզբնավորման 25-ամյա տարեդարձերով:  

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019թ. հերթական նիստը հյուրընկալող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

Դիմերես` ՀՀ զինանշանը եւ ԵԱՏՄ անդամ պետությունների քանակին համապատասխանող առագաստների ու աստղերի պատկերներ:

Դարձերեսին ԵԱՏՄ պատկերանիշն է եւ ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշների ոճավորված պատկերները:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամները, հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:  

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ Կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:
Դիտում՝ 12503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW