Դիլիջանում մեկնարկել է Մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը

11.09.2019 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն #համաժողով
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» (Advancing the Frontiers of Monetary Policy) թեմայով։

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը նշել է, որ համաժողովի թեման ինքնին խոսում է դրամավարկային քաղաքականության կառուցակարգերի ձեւավորման գործում կենտրոնական բանկերի անցած եւ անցնելիք երկար ուղու մասին:

   
«Համաժողովը մի հարթակ է, որտեղ կենտրոնական ու ազգային բանկերի ներկայացուցիչները եւ ակադեմիական աշխարհը կարող են քննարկել դրամավարկային քաղաքականության արդի հարցերը եւ դրանց լուծումները: Այդ հարցերը գնալով ավելի բարդանում են: Բարձրանում են նաեւ կենտրոնական եւ ազգային բանկերից ակնկալիքները»,- ասել է նա:

Համաժողովին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետեւել հետեւյալ հղումների օգնությամբ.

-    ԿԲ ֆեսբուքյան էջում
-    ԿԲ յութուբյան ալիքով
Դիտում՝ 1893

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW