Փոխնախարարը ծանոթացել է «Գյումրիի սելեկցիոն կայանի» աշխատանքներին

10.09.2019 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Գաբրիելյան #Գյումրիի սելեկցիոն կայան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն այսօր ծանոթացել է «Գյումրիի սելեկցիոն կայանում» իրականացվող գիտափորձարարական աշխատանքներին։

Նախարարությունում նշել են, որ կայանի ագրոլաբորատորիայում եւ գենետիկական բանկում Տիգրան Գաբրիելյանին ներկայացվել է նաեւ արտադրական բաժնի գործունեությունը:

Շրջայցի ընթացքում փոխնախարարը եղել է նաեւ կաթնապրանքային ֆերմայում:

«Գյումրիի սելեկցիոն կայանում» զբաղվում են հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ) եւ այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով եւ առաջնային սերմնաբուծությամբ:
Դիտում՝ 1911

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW