ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5,5%:Banks.am-ը նշում է, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր այս տարվա հունվարի 29-ին: «2019թ. օգոստոսին գրանցվել է 0,4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,6% գնաճի դիմաց, ինչին շարունակել է մեծապես նպաստել գյուղմթերքների գների սեզոնային ավելի մեծ նվազումը: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 0,6%։ Ի տարբերություն ընդհանուր գնաճի, բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ՝ տատանվելով 1,5%-ի շրջանում»,- ասված է հաղորդագրությունում։ԿԲ-ում նշել են, որ արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ անորոշության ավելացման ներքո գրանցվում են տնտեսական աճի, պահանջարկի եւ գնաճի զգալի դանդաղման միտումներ, որոնք արտահայտվում են նաեւ միջազգային ապրանքահումքային շուկաներում: «Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից ակնկալվում է հիմնականում գնանկումային ազդեցություն:Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր, որն հիմնականում պայմանավորված է առաջարկի մասով ծառայությունների եւ վերամշակող արդյունաբերության աճերով, իսկ պահանջարկի մասով` մասնավոր սպառման աճով: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականությունը դեռեւս շարունակում է զսպող ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի վրա: 24.07.2017 | 10:10 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ քաղաքացու աչքերով Հաշվի առնելով արտաքին հատվածում ձեւավորված գնանկումային միջավայրը եւ հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, ինչպես նաեւ շարունակելով նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաեւ քննարկում է միջոցառումներ՝ ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու նպատակով։ Խորհուրդը նաեւ գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:ԿԲ-ում նշել են, որ ներկայում շարունակում են գերակշռել գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքեւ շեղման ռիսկերը՝ հիմնականում պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով, որոնց դրսեւորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։ Tweet Դիտում՝ 3360