Moody's-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշը բարելավել է մինչեւ B1

05.09.2019 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moodys #ՎՏԲ-Հայաստան Բանկ
Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B2 «կայունից» մինչեւ B1 «կայուն»:

Բանկում նշել են, որ վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ՝ B1-ից («դրական» հեռանկարով) մինչեւ Ba3՝ «կայուն» հեռանկարով, ինչպես նաեւ երկրի՝ արտարժույթով բանկային ավանդների վարկանիշի փոփոխությամբ B2-ից մինչեւ B1: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:

Բացի այդ, Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկունակության բազային գնահատականը (Baseline Credit Assessments) b3 մակարդակում:

Ինչպես նշում է գործակալությունը, վարկունակության բազային գնահատականի հաստատումը պայմանավորված է ՎՏԲ-Հայաստան Բանկի իրացվելիության բավարար մակարդակով եւ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ մայր բանկի կողմից աջակցության մեծ հավանականությամբ:
Դիտում՝ 6143
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW