«Արագ վճարումների համակարգը» կարող է ներդրվել ԵԱՏՄ-ում

05.09.2019 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Արագ վճարումների համակարգ
Ռուսաստանի Բանկը քննարկում է «Արագ վճարումների համակարգի» տարածման հնարավորությունը Եվրասիական տնտեսական միության տարածքում, գրում է «Կոմերսանտը»:

Հոդվածում նշվում է, որ շնորհիվ ցածր սակագների եւ արագության՝ համակարգը կարող է լուրջ մրցակցություն ստեղծել դրամական փոխանցումների ավանդական համակարգերի համար:

«Սակայն հաշվի առնելով այն, որ «Արագ վճարումների համակարգը» չունի կանխիկի ընդունման-հանձնման գործառույթ, փոխանցումները հասանելի կլինեն այն դեպքում, երբ գումար ուղարկողը կամ ստացողը բանկային հաշիվ ունենա»,- ասված է հրապարակման մեջ:
Դիտում՝ 6160

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW