ՎՏԲ-Հայաստան Բանկի «Վիդեո Բանկինգ» ծառայությունն արդեն հասանելի է

04.09.2019 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Սոֆյա Մաճկալյան
ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր հրավիրել է լրագրողներին իր նոր Կոնտակտային կենտրոն եւ ներկայացրել «Վիդեո Բանկինգ» հեռահար ծառայությունը։

««Վիդեո Բանկինգը» բացառիկ սպասարկում է, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռահար եղանակով, այն է՝ բանկի աշխատակցի հետ Skype տեսազանգի միջոցով, իրականացնել բանկային գործառնություններ»,- նշել են բանկում:


Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, եւ անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն՝ իր հաշիվների եւ գործող պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ կատարել հետեւյալ անկանխիկ գործարքները.

- իրականացնել փոխանցումներ իր հաշիվների միջեւ,
- իրականացնել ներբանկային եւ միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում, ինչպես նաեւ պետական բյուջե,
- ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից տարբեր համակարգերի եւ SWIFT փոխանցումների միջոցով,
- անկանխիկ արտարժույթի փոխարկման գործարքներ իր հաշիվների միջեւ,
- կոմունալ վճարումներ,
- վարկերի մարում,
- ավանդային հաշիվների բացում եւ համալրում,
- SMS բանկինգ ծառայության ակտիվացում
- քարտային, բանկային եւ խնայողական հաշիվների բացում:

«Այս ծառայությունը կոտրում է ժամանակի ու տարածության արգելքը եւ ստեղծում ավելի ժամանակակից ու հարմարավետ հարթակ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը։

Սոֆյա Մաճկալյանը

Նա տեղեկացրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիկայում պլանավորում է թողարկել եւս մեկ հեռահար սպասարկման գործիք՝ օնլայն տարբերակով վարկ ստանալու հնարավորություն, որը «նույնպես չափազանց պահանջված է բանկի հաճախորդների շրջանում»։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները եւ պրոդուկտները եւ ձգտում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 7225
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW