Կոնվերս Բանկը կատարելագործել է Card to Card ծառայությունը: Այսուհետ բանկի, ինչպես նաեւ ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապանները հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած վայրից եւ ցանկացած ժամի փոխանցումներ կատարել նաեւ ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard վճարային քարտերին:2018թ-ին գործարկված ծառայությունը նման հնարավորություն էր տալիս ArCa եւ Visa քարտապաններին:Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի Վճարային պորտալ, Քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը եւ իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում եւ ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:Բանկի Վճարային պորտալը թվային հարթակ է, որի միջոցով հնարավոր է կատարել կոմունալ, հեռահաղորդակցման, ՃՈ/ՃՈ տուգանքների վճարումներ, հաշվին գումար մուտքագրել, կատարել քարտից քարտ փոխանցումներ եւ այլն:Մանրամասները հասանելի են այս հղումով: Tweet Դիտում՝ 9654