Գործարար կանանց համար ՏՀՏ ոլորտի վերաբերյալ դասընթաց կկազմակերպվի
02.09.2019 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎԶԵԲ

Այն հատուկ մշակվել է հայաստանյան գործարար կանանց համար՝ հաշվի առնելով տեղական շուկայում բիզնես գործընթացների առանձնահատկությունները, գործարար միտումները, հնարավորություններն ու սահմանափակումները։
ՎԶԵԲ-ում տեղեկացրել են, որ մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվելու են ոչ միայն ժամանակակից ՏՀՏ գործիքներն ու լուծումները, ՏՀ տեխնոլոգիաների կիրառման ամբողջական գործընթացը, այլեւ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունների կառավարման գործիքները։
Դասընթացը կօգնի.
- հասկանալ՝ ինչ է ՏՀՏ-ն եւ ինչ կարելի է անել Հայաստանում դրա օգնությամբ,
- բիզնեսում կիրառել ՏՀՏ գործիքները եւ լուծումները,
- ընտրել բիզնեսին անհրաժեշտ ՏՀՏ լուծումներ եւ գործիքներ, գնահատել յուրաքանչյուր գործիքի առավելությունները եւ թերությունները՝ տեղական շուկայի համատեքստում,
- օպտիմալացնել բիզնես գործընթացները ՏՀՏ գործիքների եւ լուծումների կիրառման միջոցով,
- կառավարել ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունները։
Դասընթացը քառօրյա է եւ անցկացվելու է 2 փուլով՝ սեպտեմբերի 18-19-ին եւ սեպտեմբերի 25-26-ին: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան մասնակցության վկայական:
Աշխատանքային լեզուն հայերենն է: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը կամ ներբեռնել այստեղից, լրացնել եւ ուղարկել zara.ohanyan@ebrd.com հասցեին մինչեւ սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ը:
ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2015-ին՝ նպատակ ունենալով ամրապնդել կանանց ներգրավվածությունը բիզնեսում։ Ծրագրի շրջանակում կին ձեռնարկատերերին տրամադրվում է ֆինանսավորում եւ բիզնես խորհրդատվություն, կազմակերպվում են դասընթացներ։
Ծրագիրը ֆինանսավորում են ՎԶԵԲ-ը, Եվրոպական միությունը՝ EU4Business-ի շրջանակում, Շվեդիան, Վաղ անցումային երկրների հիմնադրամը եւ Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: