Հայբիզնեսբանկը, Visa ընկերության հետ համատեղ, իր Visa քարտապաններին հնարավորություն է ընձեռում ստանալ 20% զեղչ London Eye ատրակցիոն եւ Madame Tussauds թանգարան այցելելու համար:Բանկում նշել են, որ առաջարկը գործում է ե՛ւ առցանց հարթակում, ե՛ւ տոմսարկղում Visa քարտով վճարելու դեպքում՝- Առցանց հարթակում օգտագործելով VISALONDON կոդը (մուտքի մոտ անհրաժեշտ է ցուցադրել Visa քարտը, որով կատարվել է վճարումը),- Տոմսարկղում վճարելով Visa քարտով:Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ կայքերը՝- londoneye.visa.co.uk- madametussauds.visa.co.uk Առաջարկը գործում է մինչեւ 19.07.2020-ը: Բանկում ընդգծել են, որ Visa քարտապանը 20% զեղչով մեկ օրվա ընթացքում կարող է ձեռք բերել առավելագույնը 4 տոմս, իսկ մինչեւ 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է:Մանրամասների համար կարող եք այցելել www.madametussauds.com/london եւ https://www.londoneye.com/: Tweet Դիտում՝ 9385