Media Club-ը կմիավորի Հայաստանում բիզնեսի ներկայացուցիչներին

29.08.2019 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Media Club #Media Systems #Յանա Յանիկյան
Օգոստոսի 27-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայտարարվել է Հայաստանում առաջին նեթվորքինգ պլատֆորմի՝ Media Club-ի մեկնարկի մասին:

Media Club-ը հնարավորություն կտա բիզնեսի ներկայացուցիչներին առանց ավելորդ միջնորդների հիմք դնել նոր համագործակցությունների, կազմակերպել փորձի փոխանակում, ֆորմալ ու ոչ ֆորմալ քննարկումներ:

Նախաձեռնության կազմակերպիչ ընկերության՝ Media Systems գովազդային գործակալության դիջիթալ մարքեթինգի ղեկավար Յանա Յանիկյանի խոսքով՝ գործընկերներից բազմիցս դժգոհություն են լսել այն մասին, որ Հայաստանում չկա նման պլատֆորմ:

«Որոշեցինք նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել ու նման հարթակ ստեղծել: Նախատեսում ենք տարվա ընթացքում նմանօրինակ մի քանի հանդիպում կազմակերպել՝ յուրաքանչյուրը հստակ ասելիքով ու թեմատիկայով»,- ասել է նա:

Բանախոսներից Menu.am ընկերության տնօրեն Սեւադա Բաղդյանը կիսվել է սեփական փորձով, ընկերության հաջողություններով եւ հույս հայտնել՝ կլինեն գործարարներ, որոնք կվերցնեն իրենց փորձն ու կկիրառեն այն իրենց բիզնեսում:

Անդրադառնալով հարթակի ստեղծմանը՝ Սեւադա Բաղդյանը նկատել է, որ Հայաստանում լուրջ բաց կա՝ ներկայացնելու բիզնեսի հաջողված պատմությունները, ինչն էլ փորձում է լուծել Media Systems-ը.

«Պրոպագանդել բիզնես հաջողություններն ու ստեղծել հարթակ, որտեղ կարող են հաջողակ բիզնեսմեներն ու սկսնակները շփվել, փորձի փոխանակում անել եւ արդյունքում երկրում զարգացնել գործարարությունը»:

Globbing ընկերության մարքեթինգի ղեկավար Վահե Ղազարյանը եւս ընդգծել է՝ բիզնես միջավայրում այս հարթակի անհրաժեշտությունը հրատապ էր.

«Հատկապես այն ընկերությունների համար, որոնք ինչ-որ նոր բան են սկսում անել, նոր ոլորտ կերտել, նոր մշակույթ ստեղծել, շատ կարեւոր քայլ է: Հարթակը միանշանակ կտա այն հնարավորությունը, որ մարդիկ համախմբվեն, բիզնեսները միավորվեն եւ էլ ավելի արագ տեմպերով զարգացնեն հայկական ստարտափները, բիզնեսները, մտքերը, արտադրանքը»:

Տարվա ընթացում նախատեսված է Media Club-ի մի քանի հավաք:
Դիտում՝ 2559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW