ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների եւ գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձեւակերպելու գործընթացը:Ինչպես նշել են բանկում, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ու գործընկերները հնարավորություն կունենան օգտվել վարկավորման նոր պարզեցված գործընթացից` ուղարկելով բանկի գլխամասային գրասենյակ միայն հաճախորդի ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: Վարկի ձեւակերպման եւ տրամադրման ամբողջ գործընթացն իրականացվում է բանկի պատասխանատու աշխատակցի կողմից՝ հաշված րոպեների ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է ավելի քան 700 խանութների եւ առեւտային կետերի հետ, որոնց 15%-ն արդեն օգտագործում են այս հնարավորությունը:«Այսպիսով, տվյալների մուտքագրման եւ մշակմանն ուղղված ժամանակը մի քանի անգամ կրճատվում է:ՀՀ բանկային շուկայում այս ձեւաչափը նորույթ է եւ վարկավորման գործընթացում հանդիսանում է վարկերի ձեւակերպման յուրօրինակ ձեւաչափ: ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում եւ պարբերաբար բարելավում է իր գործընթացները, որոնք ապահովում են վարկային պորտֆելի շարունակական աճ»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6774