Կառավարության այսօրվա որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «ԱՖԱ», «Պրոֆ Ալ», եւ «Լենտեքս» ընկերությունները:«ԱՖԱ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արգելակման կոճղակների արտադրության մեջ (ք. Երեւան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն ՀՀ դրամի ներդրում` նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման եւ արտադրական տարածքի վերանորոգման համար: Արդյունքում կստեղծվի 55 նոր աշխատատեղ՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն դրամ, որից 200 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մնացածը՝ ԵԱՏՄ այլ անդամ եւ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71,882,821 դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 6,194,771 դրամ:«Պրոֆ Ալ» ընկերությունը գործունեություն է ծավալում ալյումինե դռների, պատուհանների եւ կոնստրուկցիաների արտադրության ոլորտում (ք. Երեւան)՝ իրականացնելով 1 000 000 000 դրամի ներդրում: Ներկայում առկա է 281 աշխատատեղ, իսկ ծրագրի շրջանակում կստեղծվի եւս 50 նոր աշխատատեղ՝ 280 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 000 000 000 դրամ, որից 12 000 000 000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 000 000 դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 7 500 000 000 դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 254 510 000 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 822 983 900 ՀՀ դրամ:«Լենտեքս» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գուլպա, զուգագուլպա, տրիկոտաժի արտադրության եւ թելի վերամշակման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3-4 մլրդ դրամի ներդրում (հումքի եւ սարքավորումների համար) եւ ստեղծել 50-60 նոր աշխատատեղ՝ 90 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 4,5 մլրդ դրամ, որից մոտ 1,4 մլրդ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 3,1 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 988 900 000 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 155 283 000 դրամ: Tweet Դիտում՝ 2702