Հայբիզնեսբանկը մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Ինչպես նշել են բանկում, hանդիսանալով ֆորումի հովանավոր՝ Հայբիզնեսբանկը համաժողովին զուգահեռ մեկնարկած տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսին առանձնացավ իր տաղավարով՝ մասնակիցներին ներկայացնելով բանկի պրոդուկտներն ու ծառայությունները: Բանկի պատվիրակությունը ներկայացնում էին գլխամասային գրասենյակի, ինչպես նաեւ «Հրազդան» մասնաճյուղի աշխատակիցներն ու կառավարիչը: «Հայբիզնեսբանկը, կարեւորելով մարզերի զարգացման ռազմավարությունը, տեղական արտադրողին ներկայացրեց ակտիվորեն զարգացող պրոդուկտները փոքր եւ միջին բիզնեսի համար: Գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ բանկի ծառայությունների եւ լուծումների ամբողջական փաթեթին՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու եւ արդեն գործող ծրագրերը խթանելու ակնկալիքով»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2852