Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի

20.08.2019 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԳԲԱ Լիզինգն #GEFF
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են   անցկացնում: Այն նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան:

«Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հնարավորությունները մշտապես գտնվում են ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում: Մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ եւ մեխանիզմներ՝ փորձելով ոչ միայն հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել «մաքուր» էներգիա ստանալու աղբյուրները, այլ նաեւ ցանկանում ենք օգնել մեր փոքր եւ միջին ձեռնարկատերերին իրենց բիզնեսներում ներառել էներգաարդյունավետ սարքավորումներ եւ կատարել հավելյալ խնայողություններ»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Կանաչ տեխնոլոգիաների, մասնավորապես արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրումն ու ստացված արդյունքները տեսանելի են հայաստանյան բազմաթիվ բիզնեսներում: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր կազմակերպությունները բավական կարճ ժամանակահատվածում արդեն իսկ գրանցել են ֆինանսական զգալի տնտեսումներ, ինչպես նաեւ նպաստել արտանետումների կրճատմանը, ինչն իր հերթին ճանապարհ է հարթում վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության բոլոր լուծումների տարածման համար»,- նշել է GEFF Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:

Միջոցառման մասնակիցների կողքին ներկա էին նաեւ հաջողակ գործընկեր կազմակերպություններ: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը բավական կարճ ժամանակում արդեն իսկ գրանցել է խնայողությունների զգալի արդյունքներ:

«2019 թվականի հունվարին՝ ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցության արդյունքում, ստեղծել ենք մեր արեւային կայանը: Արեւային կայանների ստեղծման համար ներդրումները եղել են մոտավորապես 63 մլն դրամ եւ կարող եմ նշել, որ այս 7 ամիսների ընթացքում խնայել ենք մոտ 5 մլն դրամ»,- ասել է ՀԱԷԿՇԻՆ ընկերության ներկայացուցիչ Ասյա Ղազարյանը:

ԱԳԲԱ Լիզինգն ու GEFF-ը Հայաստանում ծրագիրը համագործակցում են 2016 թվականից՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Դիտում՝ 2675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW