ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Վիդեո Բանկինգ

20.08.2019 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Վիդեո Բանկինգ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:

Ինչպես նշել են բանկում, Վիդեո Բանկինգը բացառիկ ծառայություն է, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռակա տարբերակով` Skype տեսազանգի միջոցով, բանկի աշխատողի հետ իրականացնել մի շարք բանկային գործառնություններ:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը եւ անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն հաշիվների եւ գործող պայմանագրերի մասին, ինչպես նաեւ կատարել հետեւյալ անկանխիկ գործարքները.

- փոխանցումներ իր հաշիվների միջեւ, ներբանկային, միջբանկային փոխանցումներ Հայաստանի տարածքում, դեպի պետական բյուջե, ինչպես նաեւ միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով եւ SWIFT համակարգի միջոցով,
- անկանխիկ արտարժույթի փոխանակում,
- կոմունալ վճարումներ,
- վարկերի մարում,
- ավանդային հաշիվների բացում եւ համալրում,
- քարտային, բանկային եւ խնայողական հաշիվների բացում/փակում,
- SMS բանկինգ ծառայության ակտիվացում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները եւ պրոդուկտները եւ ամեն կերպ փորձում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 7970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW