IDBank-ը 5 ուսանողի մեկական միլիոն դրամ կրթաթոշակ է շնորհել

16.08.2019 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
IDBank-ն այսօր կրթաթոշակներ է շնորհել հինգ ուսանողի՝ կրթությունը մագիստրատուրայում շարունակելու համար։

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ կրթական ծրագիրը բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորագույն ուղղություններից մեկն է եւ առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար։

«Մենք խորը համոզմունք ունենք, որ կրթությունը հասարակության զարգացման կարեւորագույն հիմնաքարն է, ուստի IDBank-ը շարունակաբար ներդրումներ է անում մարդու, նրա գիտելիքի եւ ներուժի մեջ։ Մենք ծրագրեր ենք իրականացնում կրթության որակի բարելավման, աշխատանքային փորձ չունեցող ուսանողների՝ աշխատանքի ընդունման ուղղությամբ, ընդ որում՝ բոլոր այս ուղղություններով լուծում ենք նաեւ սոցիալական խնդիր»,-նշել է Մհեր Աբրահամյանը։

Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանն էլ ասել է, որ ծրագրի մեկնարկի մասին հայտարարելուց հետո, ստացվել էին մեծ թվով դիմումներ, որոնք «ուսումնասիրելու եւ հաղթողներին ընտրելու դժվարին գործընթացին ներգրավվել էին բանկի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ»։

«Թեժ պայքար է եղել։ Ընտրված ուսանողները կստանան մեկական միլիոն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար»,-ասել է նա։

Հաղթողներ են ճանաչվել Անուշ Հարությունյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Արմեն Քոսյանը, Իրինա Թադեւոսյանը եւ Սուրեն Մելքոնյանը։

Սոնա Մանուչարյանի խոսքով՝ հաղթողների համար բանկում փորձի փոխանակման հանդիպումների շարք կանցկացվի, ինչպես արվել է «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի շրջանակում։

«Սա հնարավորություն կտա ուսանողներին ինտեգրվել բանկային միջավայր, ունեցած տեսական գիտելիքի պաշարը համալրել գործնականով եւ առավել մոտ գտնվել իրենց ապագա աշխատանքին»,-նշել է բանկի ՄՌԿ վարչության ղեկավարը։

Միջոցառման շրջանակում հայտարարվել է նաեւ «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երկրորդ փուլի մասին։
Դիտում՝ 17229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW