ԿԲ-ն ուսումնասիրել է առեւտրային բանկերի կայքերն ու պարզել է, որ նրանցից 7-ն ոչ ամբողջությամբ են պահպանում տեղեկատվության հրապարակայնության պահանջները

20.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված Հայաստանի առեւտրային բանկերի վեբ-կայքերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 7 բանկեր ոչ ամբողջութամբ են պահպանում տեղեկատվության հրապարակայնության պահանջները:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, այդ 7 բանկերի թվում են` “Առէկսիմբանկը”, “Արցախբանկը”, “ԲՏԱ-Ինվեստ Բանկը”, “HSBC-Հայաստանը”, “Ինեկոբանկը”, “Յունիբանկն” ու “ՎՏԲ-Հայաստան բանկը”:

ԿԲ մամլո ծառայությունում նշել են, որ հետազոտության նպատակն էր պարզել, թե բանկերի կողմից հրապարակվող տեղեկություններն որքանո՞վ են համապատասխանում սպառողների շահերին:

ԿԲ-ում նաեւ ասել են, որ կշարունակեն ուսումնասիրել բանկերի վեբ-կայքերն ու պարբերաբար կտեղեկացնեն հանրությանը դրանց արդյունքների մասին:

Ուսումնասիրության արդյունքները կարելի է գտնել հետեւյալ հասցեով. http://www.banks.am/banks-webpages.doc:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW