Հայբիզնեսբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի եւ վարկային գծերի պայմանները

14.08.2019 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկը բարելավել է անշարժ գույքի ապահովվածությամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի եւ վարկային գծերի պայմանները:

«Բացի այն հանգամանքից, որ ավելացել է վարկի եւ վարկային գծերի առավելագույն գումարի շեմը՝ դառնալով ՀՀ դրամի համար 35 000 000, ԱՄՆ դոլարի եւ եվրոի համար 70 000 համապատասխան, բանկը նաեւ ներդրել է «Վարկային արձակուրդ» գաղափարը, համաձայն որի հաճախորդները հնարավորություն կստանան վարկի մարման ժամանակահատվածում, տարին երկու անգամ՝ մինչեւ երկու ամիս ժամկետով (ընդհանուր վարկի գործողության ընթացքում չգերազանցելով գումարային 10 ամիսը) չիրականցնել վարկի մայր գումարի մարումը, որի ընթացքում կվճարվեն միայն հաշվեգրված տոկոսները, իսկ այդ ամիսների գծով նախատեսված վարկի գումարի մարումները հավասարաչափ բաշխվում են վարկի մնացած ժամկետի վրա»,- նշված է հաղորդագրությունում:

Բանկում հույս են հայտնել, որ նման պայմաների բարելավումը զգալի դրական ազդեցություն կունենա տվյալ սեգմենտի հաճախորդների համար:

Պայմաններն ուժի մեջ են մտնում 2019թ. օգոստոսի 21-ից:
Դիտում՝ 11445

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW