Երեւան, 20 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերսբանկի” գլխավոր տնօրեն է նշանակվել Արարատ Ղուկասյանը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կոնվերսբանկի” մարկետինգի բաժնում, մինչ այդ Արարատ Ղուկասյանը զբաղեցրել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Արարատ Ղուկասյանը ծնվել է 1963թ. դեկտեմբերի 16-ին: 1989թ. ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ 1995թ.` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի արդյունաբերական ճարտարագիտության բաժինը: Մինչեւ բանկային ոլորտ մուտք գործելն աշխատել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: 1995 թ. սկսել է աշխատել “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ, այնուհետեւ` հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար, բանկի մասնաճյուղերի կառավարիչ: 2001թ. մարտի 1-ին նշանակվել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ: 2001-2006 թթ. զբաղեցրել է նաեւ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6780