Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2019թ. Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:Ինչպես հայտնել են բանկում, հաղթողները ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների եւ աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:Հաղթող բանկերը ընտրվել են հետեւյալ չափանիշների հիման վրա`- «թվային» հաճախորդների ներգրավման եւ սպասարկման հուսալի ռազմավարություն, - թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում, - «թվային» հաճախորդների թվաքանակի աճ, - բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, - թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություններ,- վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն եւ ֆունկցիոնալ բնութագրիչներ:«Թվային բանկինգը ոչ միայն ապագան է, այլ աստիճանաբար նաեւ ներկան: «Լավագույն թվային բանկ» մրցանակը բացահայտում եւ ճանաչելի է դարձնում նորարարությունը եւ կատարելությունը տվյալ ոլորտում»,-ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50 000 օրինակով եւ տարածվում 189 երկրում: Ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար:Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: Tweet Դիտում՝ 8222