Ինեկոբանկն ամփոփում է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

12.08.2019 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #«Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»
Ավարտվեց տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan StartUp Summit 2019-ը: Աշխարհի ավելի քան 45 երկրներից ժամանած 120 ստարտափեր ներկայացան իրենց գաղափարներով, մեկ շաբաթ շարունակ մշակեցին եւ կատարելագործեցին իրենց նախագծերը, հանդիպեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ, իսկ Սամմիթն ամփոփող «Big Battle» մրցույթիընթացքում ընտրված լավագույն մտքերն Ինեկոբանկի կողմից արժանացան դրամական պարգեւների:

Հանդիսանալով սամմիթի գլխավոր հովանավոր՝ Ինեկոբանկը ֆինանսական պարգեւներ շնորհեց Thermoscan, CowNet, XpressBook ստարտափերին։



«Սամմիթը հանդիսանում է յուրօրինակ հարթակ, որն հնարավորություն է ընձեռում հանդիպել հրաշալի գաղափարներ ունեցող եւ նախաձեռնող մարդկանց։ Այս մի քանի օրերի ընթացքում ծանոթացանք տարբեր ստարտափերի ներկայացուցիչների հետ, լսեցինք նրանց նորարարական եւ ոչ ստանդարտ լուծումների մասին, ինչպես նաեւ հնարավորություն ունեցանք նրանց հետ փոխանակել մեր իսկ փորձը:

Ինեկոբանկը, իր անցած 23 տարիների ընթացքում մշտապես հավատացած է եղել, որ նորագույն եւ ինովացիոն տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը ցանկացած բիզնեսում, մասնավորապես ֆինանսաբանկային ոլորտում, զարգացման եւ արդյունավետության երաշխիքն է»,- ասել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը:

Բանկում նշել են, որ, կարեւորելով տեխնոլոգիական ոլորտի օրեցօր աճող դերն ու զարգացումները, Ինեկոբանկը այս տարի հովանավորեց Sevan StartUp Summit 2019-ը՝ նպատակ ունենալով իր ներդրումն ունենալ եւ աջակցել նորարարական գաղափարների կայացմանը։

«Սամմիթի անցկացման 4 տարիների ընթացքում այն հասցրել է դառնալ ոլորտի սիրված եւ սպասված միջոցառումներից մեկը: Սամմիթի կազմակերպիչը՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, ջանք չի խնայում տարեցտարի կատարելագործելու եւ էլ ավելի լայն հնարավորություններ ընձեռելու մասնակիցներին: Սամմիթի օրերին մենք հանդիպեցինք բազում հետաքրքիր եւ բանիմաց երիտասարդների, կիսվեցինք մեր փորձով ու հմտություններով եւ զինվեցիք նոր գաղափարներով: Սամմիթը թարմ գաղափարներ քաղելու, մտքեր փոխանակելու եւ օգտակար ծանոթություններ հաստատելու հիանալի հարթակ է»,- նշելէ է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը:

Բանկում վստահեցրել են, որ հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչեւ մի քանի րոպեի։
- 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
- 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
- 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
- Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։
Դիտում՝ 5202
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW