Առաջին անգամ Հայաստանում Evocabank–ը սկսում է «Online Ապառիկ»-ի ներդրման գործընթաց եւ օնլայն առեւտրով զբաղվող բոլոր կազմակերպություններին հրավիրում համագործակցության:Այսուհետ օնլայն առեւտուր իրականացնող կազմակերպություններն իրենց կայքերում եւ հավելվածներում կկարողանան ներդնել «Online Ապառիկ» համակարգը, որի արդյունքում բացի անկանխիկ քարտային վճարումներ ընդունելուց, իրենց հաճախորդներին կընձեռեն օնլայն եղանակով ապառիկ ձեւակերպելու հնարավորություն։ Ինչպես նշել են բանկում, Evocabank-ի կողմից մշակված «Online Ապառիկ» համակարգը հնարավորություն կտա կազմակերպություններին ավելացնել վաճառքները ու կրճատել ծախսերը՝ արդյունքում առաջ անցնելով մրցակիցներից եւ ունենալով բիզնեսի արդյունավետության աճ։«Եվս մեկ նորություն Evocabank-ից՝ տեղում՝ վաճառքի կետերում գործող ապառիկի ծառայությունը մեր գործընկերների համար դարձել է ավելի պարզ եւ հարմար։ Մասնավորապես՝ հայտերի լրացման եւ մշակման արագությունը բերվել է առավելագույնի։Լինելով mobile-first ֆորմատով աշխատող առաջին եւ միակ բանկը Հայաստանում՝ մենք շարունակում ենք բարելավել մեր ծառայությունները՝ մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ»,– ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2515