Հայկական 9 ընկերություն կմասնակցի Weinsommer գինու փառատոնին

08.08.2019 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ
Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը կներկայացնի հայկական գինիները Գերմանիայի Weinsommer գինու փառատոնին։

Մասնավորապես, օգոստոսի 9-10-ը հիմնադրամը Weinsommer գինու փառատոնի շրջանակում Հարավային Գերմանիայի Ալգոյի տարածաշրջանում գինեսերներին ու գինու մասնագետներին կներկայացնի հայկական 9 ընկերությունների գինու 55 տեսակ։

Weinsommer-ն արդեն 5-րդ անգամ կազմակերպում է Lerch Wein & Co ընկերությունը, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների գինեգործական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրանքը 1000-1500 գինեսերներին, գինու մասնագետներին, HoReCa հատվածի ներկայացուցիչներին եւ գինու պոտենցիալ սպառողներին՝ Հարավային Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Ավստրիայից։

«Օգոստոսի 9-10-ը Weinsommer 2019-ի հատուկ հյուրն է Հայաստանը՝ իր գինիներով։ Ըստ կազմակերպիչների՝ երկրի ընտրությունն արվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ գինեգործական պատմությունն ու ավանդույթները եւ հայկական գինիների յուրահատուկ համահոտային հատկանիշները, ինչը Գերմանիայում հաջողության հասնելու եւ պահանջարկ վայելելու գրավական է»,- նշված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 4947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW