Հուլիսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 371 883 մարդ՝ 2018թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16,7%-ով: 2019թ. հուլիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 18,7%-ով: Եթե 2018թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300 674 ուղեւոր, ապա 2019թ. հուլիսի ցուցանիշը կազմում է 356 934 ուղեւոր:2019թ. հուլիս ամսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 14 949 մարդ: 2018թ. նույն ամսվա 17 898 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16,5%:Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 1 692 494 մարդ, որը 11%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019թ. հունվար-հուլիս ամիսներին, անցած տարվա նույն ամիսների համեմատ, 7,7%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները: Tweet Դիտում՝ 4290