Վարդան Սիրմաքեշը ցանկանում է նոր ծրագիր իրականացնել Հայաստանում

02.08.2019 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Սիրմաքեշ #Հակոբ Արշակյան
Շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշը ցանկանում է Հայաստանում  ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական  մեքենայացման ուղղությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը Վարդան Սիրմաքեշը տեղեկացրել է, որ մտադիր է Հայաստան ներմուծել նորագույն, վերջին սերնդի ճշգրիտ հաստոցներ՝ դրանով նպաստելով երկրում արտադրության եւ ռազմարդյունաբերության զարգացմանը։

Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկը շատ կարեւոր է Հայաստանի առաջընթացի եւ զարգացման համար եւ պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացմանը։

Նախարարը գործարարին է ներկայացրել նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության մոտեցումները, դրա զարգացմանն ուղղված առաջնահերթություններն ու ծրագրերը։

Նա անդրադարձել է «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին, նշել, որ նախատեսվում է ստեղծել այնպիսի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կյանքի կկոչեն նոր գաղափարներ՝ գիտահետազոտական նախագծերից մինչեւ արտադրություն։
Դիտում՝ 4947

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW