Հայբիզնեսբանկը մասնակցել է «Հաշտ ճամբար» ծրագրին

02.08.2019 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #«Հաշտ Ճամբար»
Հայբիզնեսբանկը տեղեկացնում է, որ արդեն երրորդ անգամ մասնակցել է «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

Ծրագրի շրջանակում Հայբիզնեսբանկի աշխատակիցները այցելել են Հանքավանում եւ Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում մինչեւ 13 տարեկան անապահով ընտանիքների երեխաները:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնության շնորհիվ երեխաները ծանոթացել են ֆինանսական համակարգի կազմակերպությունների գործունեությանը, ֆինանսական թեմայով խաղեր խաղացել, սովորել՝ ինչ է արժույթը, ծանոթացել արտարժույթի թղթադրամներին: Նրանք պատկերացում են կազմել, թե ինչպես կարելի է կատարել արտարժույթի փոխանակում, իսկ Կենտրոնական բանկի մասնագետները փորձել են հատուկ խաղերի միջոցով երեխաներին ծանոթացնել ֆինանսական բառերին եւ դրանց նշանակությանը:

«Հայբիզնեսբանկը մշտապես կարեւորում է ապագա սերնդի տեղեկացված եւ կրթված լինելու հանգամանքը, քանզի նրանց հետ միասին է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 3361

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW