ՊԵԿ. Սեւանի ավազանում գործող տնտեսվարողների մոտ դրական արդյունքներ կան

02.08.2019 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռաֆիկ Մաշադյան
Սեւանի հանգստյան գոտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ոչ միայն որակյալ ու պահանջարկված պետք է լինեն, այլեւ՝ թափանցիկ, օրինական:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխանցմամբ՝ այս մասին նշվել է Սեւանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների հետ հանդիպմանը:

Հանդիպման նպատակն էր՝ գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել եւ վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առեւտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ եւ հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաեւ սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը:

ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա 7 ամիսների համեմատ՝ այս տարի Սեւանի ավազանում գործող տնտեսվարողների մոտ ՊԵԿ-ը դրական արդյունքներ է արձանագրել:

«Այս տնտեսվարողների մոտ արձանագրվել է շուրջ 90% իրացման ծավալների աճ, ինչպես նաեւ հարկային վճարումների շուրջ 100% աճ, սակայն դա չի նշանակում, որ հասել ենք այն նշաձողին, որ հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորություններն ամբողջությամբ եւ պարտաճանաչորեն կատարում են»,- ասել է Ռաֆիկ Մաշադյանը: 
Դիտում՝ 1658
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW