ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է օրենսդրորեն ամրագրել հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը եւ դրա իրացման պայմանները։«Նախագծի ընդունման նպատակն է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը եւ թեթեւացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը՝ ապահովելով բնակարանաշինության զարգացմանն ու բնակարանային ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը»,- ասված է հիմնավորման մեջ:Ըստ նախագծի՝ կյանքի դժվարին իրավիճակ է համարվում, երբ կրեդիտառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ, ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, 2 ամիս եւ ավել ժամկետով անընդմեջ գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում եւ մի քանի այլ դեպքեր։Այդ պայմաններն բավարարելու դեպքում, վարկառուն կարող է դիմել մինչեւ 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջեւ համաձայնեցված պայմաններով: Այս պարագայում վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր եւ տուգանքներ չեն գանձվի։«Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: Tweet Դիտում՝ 2675