Ինեկոբանկը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի գլխավոր հովանավոր

22.07.2019 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Արեն Նալթակյան
Հուլիսի 20-ին Գյումրիում տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը, որի նպատակն էր համախմբել մարզի շարունակական ու կայուն տնտեսական աճին նպաստող կազմակերպություններին մեկ վայրում եւ քննարկել հնարավոր համագործակցության միտումները։

Ինեկոբանկը, բարձր գնահատելով նման նախաձեռնությունների կարեւորությունը, հանդես է եկել որպես գլխավոր հովանավոր, ինչպես նաեւ ունեցել իր ակտիվ մասնակցությունը ֆորումի բոլոր փուլերում։

«Էքսպո» ցուցահանդեսին բանկը ներկայացրել է բիզնեսի եւ անհատների համար անկանխիկ վճարումների նորարական լուծում՝ Ինեկոփեյը։ Վճարային լուծման ներդրումը Հայաստանում նպատակ ունի զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը՝ հնարավորություն տալով փոքր եւ միջին բիզնեսներին ընդունել անկանխիկ վճարումներ առանց հավելյալ ներդրումների եւ ինտեգրացիոն լուծումների, իսկ անհատները կարող են իրենց բոլոր քարտերը կցել Ինեկոմոբայլ հավելվածին, եւ ձեռքի տակ ունենալով միայն սմարթֆոն՝ կատարել գնումներ Ինեկոփեյով։

«Ինեկոբանկի համար խորհրդանշական է մասնակցել այս միջոցառմանը Շիրակի մարզում, քանի որ մեր ընկերության ընդլայնման առաջին քայլը սկսվել է հենց Գյումրիից. այսօր՝ շուրջ 20 տարի անց, մենք հպարտորեն ենք խոսում բանկի կողմից իրականացված ֆինանսավորման ծրագրերի մասին, համագործակցում ենք մարզում կարեւոր դերակատարում ունեցող բազմաթիվ ընկերությունների հետ՝ տեքստիլ արտադրությունից մինչեւ գյուղմթերքի խոշոր վերամշակողներ, մարզում վարկավորման ծավալներով ունենք առաջատար դիրքեր, ինչպես նաեւ` մարզի տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 20%-ը հանդիսանում է Ինեկոբանկի հաճախորդ»,- ասել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը:

«Ինեկոբանկը հայկական կապիտալով ստեղծված ընկերություն է, որը, սկսելով բիզնեսը 5 աշխատակցով եւ 100 000 դոլար կապիտալով, այսօր 1 000 աշխատատեղ ապահովող եւ 110 000 000 դոլար կապիտալով կայուն զարգացող բիզնես է, որի հաջողության պատմությունը հիմնված է շատ պարզ բանաձեւի վրա․ երբեք չսպասել հրաշքների այլ ստեղծել նորը, հարկ եղած դեպքում պայքարել եւ աշխատել՝ յուրաքանչյուրն իր տեղում ապահովելով առավելագույն արդյունք։   

Բանկն այսօր էլ պատրաստ է ֆինանսական ծառայություններ մատուցել եւ նպաստել Հայաստանում ցանկացած բիզնեսի եւ անհատի զարգացմանը, որը կիսում է հետեւյալ գաղափարները՝ նպատակասլացություն, բարձր պատասխանատվություն եւ աշխատասիրություն»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 7072
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW